«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թող օրհնվի այն օրը, երբ կփլվի հանցավոր այս համակարգը

Թող օրհնվի այն օրը, երբ կփլվի հանցավոր այս համակարգը
19.02.2024 | 21:39

Պոլսո Հայոց Պատրիարքն ասում է, որ հայ աշխարհը չորսի է բաժանվում. Հայաստանում ապրող հայեր, Արցախում ապրող հայեր ( միտքն արտահայտվել է մինչև 23 թվի սեպտեմբեր), Սփյուռքում ապրող հայեր և Թուրքիայում ապրող հայեր:

Այս չորս մեծ մասերից, որտեղ ապրել են հայերը, ամենածանր վիճակը եղել է Հայաստանում և Արցախում ապրող հայերինը: Ինչու՞:

Որովհետև պետությունները կառավարել են մորալ դաստիարակություն չստացած, անկիրթ, խավարամիտ, նարկոման խուժանները:

Դրանց վարած ավանտյուրիստական քաղաքականության պատճառով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Հայաստանից մարդիկ շարունակում են զանգավածաբար ատագաղթել:

Հային պետք է փրկել հայի կառավարումից:

Բայց նաև պիտի ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքացի անհատապես ևս պատասխանատու է հանցավոր ռեժիմների գործերի ու ազգին պատճառած ցավերի, զրկանքների համար:

Ամեն օր կեղծիք տարածող լրագրողը պատասխանատու է տեղի ունեցածի համար, պառլամենտում նստած, բայց վերահսկողություն չիրկանացնող պատգամավորը պատասխանատու է տեղի ունեցածի համար: ԱԱԾ ծառայության, ԶՈՒ-ի սպաները, ովքեր զգաստ են կանգնում իրենց իսկ հավաքագրած տականքի, բանակում չծառայած դասալիքի առաջ պատասխանատուն են տեղի ունեցածի համար: Դպրոցները նախընտրական շտաբերի վերածած տնօրեններն ու ուսուցիչները, կաշառակեր դատախազները, սրանց բոլորի ընտանիքի անդամները, սիրածներն ու սիրուհիները պատասխանատու են:

Այս կեղտը կամ հայերը կմաքրեն, կամ դա իրենց ձևով անելու են օտարները:

Թող օրհնվի այն օրը, երբ հայերի գլխին ստեղծած այս հանցավոր համակարգը կփլվի:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ